Կորպորատիվ դասընթացներ մարքեթինգի թիմերի համար

Dazzle Corporate Program

Զարգացրեք ձեր թիմի հմտությունները՝ ձեր բիզնեսի իրական խնդիրների վրա աշխատելով։
Ընտրեք առանձին մոդուլներ կամ ստացեք անհատականացված ուսուցման ծրագիր՝ կազմված ձեր թիմի գիտելիքներին, կարիքներին և բիզնես նպատակներին համապատասխան։

Քննարկել թիմի ուսուցումը

Ինչո՞ւ ընտրել

Dazzle Corporate

Ծրագիր՝ ձեր թիմի կարիքներին համապատասխան

Մինչ դասընթացի մեկնարկը գնահատում ենք յուրաքանչյուր մասնակցի գիտելիքներն ու հմտությունները։ Պարզում ենք՝ ինչում է թիմն ուժեղ, և ինչն է պետք զարգացնել չափելի արդյունքների համար


Ուսուցում՝ ձեր նախագծերի վրա

Դասերին աշխատում ենք ձեր ընկերության նախագծերի, մարքեթինգային արշավների և տվյալների հետ։ Թիմը լուծում է ընթացիկ խնդիրները, կատարում գործնական առաջադրանքներ և սովորածն անմիջապես կիրառում աշխատանքում՝ մեր ուղեկցությամբ

Ի՞նչ թեմաներ կարող է ընդգրկել ուսուցումը
78 թեմաներից միասին կընտրենք Ձեր թիմին անհրաժեշտ թեմաները Վերապատրաստման հիմնական ուղղություններն են՝
  • Marketing Strategy & Planning
  • Brand Strategy & Positioning
  • Digital Advertising — Meta, Google, YouTube, LinkedIn
  • Programmatic Advertising & Media Planning, DV360
  • Marketing Analytics & Measurement (GTM, GA4...)
  • AI for Marketing Teams
  • Content Strategy & Communication
  • Customer Journey, Sales Funnels, Lead Generation
  • Marketing Management & Operations
  • International Growth & Localization

Լրացրեք հայտը՝ ուսուցման թեմաների ամբողջական ցանկը ստանալու համար

Ստանալ թեմաների ցանկը
Մարգարիտա Հովհաննիսյան
Dazzle Academy-ի հիմնադիր, Monogram մարքեթինգային ընկերության տնօրեն
Ավելի քան 10 տարի աշխատում եմ մարքեթինգի ոլորտում։ Իմ թիմի հետ աշխատել ենք ավելի քան 100 նախագծի վրա՝ հայկական, ամերիկյան և կանադական շուկաներում։

Այդ փորձի հիման վրա ստեղծել ենք Dazzle Corporate-ը՝ օգնելու ձեր թիմին ուժեղացնել մասնագիտական հմտություններն ու ավելի արդյունավետ լուծել բիզնեսի մարքեթինգային խնդիրները։

Մեր աշխատանքը կառուցված է հստակ ցիկլով՝ գնահատում → վերապատրաստում → 3–6 ամիս աջակցություն և արդյունքների վերահսկում։

Սկզբում գնահատում ենք յուրաքանչյուր մասնակցի գիտելիքներն ու հմտությունները և որոշում՝ ինչն է պետք զարգացնել։ Այդ հիմքով կազմում ենք ծրագիրը և դասերին աշխատում ձեր ընկերության իրական նախագծերի, արշավների ու տվյալների հետ։

Ուսուցումից հետո ևս 3–6 ամիս հետևում ենք սովորածի կիրառմանը։ Ամսական հանդիպումների և ընդհանուր չատի միջոցով քննարկում ենք արդյունքները, օգնում լուծել ընթացիկ խնդիրներն ու հստակեցնել հաջորդ քայլերը։

Ինձ համար ծրագրի արժեքը ձեր թիմի աշխատանքում տեսանելի փոփոխությունն է՝ ավելի ինքնուրույն որոշումներ, համակարգված աշխատանք և հստակ պատկերացում, թե ինչպես բարելավել արդյունքները։
Ցանկանում եմ ստանալ առաջարկ
Դասընթացի փուլերը

01.
Գնահատում

Թիմի նախնական թեստավորում և յուրաքանչյուր մասնակցի անհատական գնահատում։

02.
Ծրագրի մշակում

Գնահատման արդյունքներով կազմում ենք ձեր թիմին համապատասխան դասերի ծրագիր։

03.
Ուսուցում

Դասեր ձեր ընկերության իրական խնդիրների և նախագծերի վրա, գործնական առաջադրանքներով։

04.
Աջակցություն

Ծրագրից հետո շարունակում ենք ուղեկցել թիմին ամսական հանդիպումներով և ընդհանուր չատով։
Ընտրեք Ձեր փաթեթը
Dazzle Core Dazzle Pro Dazzle Premium
Ուսուցում
Անհատական մշակված դասեր 8 15 20
Թիմի նախնական թեստավորում
Յուրաքանչյուր մասնակցի անհատական գնահատում
Աշխատանք ընկերության իրական խնդիրների վրա
Անհատական և թիմային գործնական առաջադրանքներ -
Միջանկյալ գնահատում -
Անհատականացված ուղեցույցներ և ձևանմուշներ
Հաշվետվություն ղեկավարության համար
Պլանավորման, brief-երի և KPI-ների համակարգ - -
Թիմի հետագա գործողությունների պլան - -
Թիմի նախնական թեստավորում
Աջակցություն
Աջակցություն ծրագրից հետո 3 ամիս 3 ամիս 3 ամիս
Ամսական խորհրդատվական հանդիպում
Ընդհանուր չատ՝ շաբաթական 2 օր
Մասնակցության սերտիֆիկատներ
FAQ

Ինչո՞վ են տարբերվում փաթեթները

Փաթեթները տարբերվում են դասերի քանակով, գործնական աշխատանքի ծավալով և հետագա աջակցությամբ։ Core-ը ներառում է 8 դաս և 3 ամիս աջակցություն, Pro-ն՝ 15 դաս և 3 ամիս աջակցություն, Premium-ը՝ 20 դաս և 6 ամիս աջակցություն։ Premium-ի շրջանակում նաև մշակում ենք թիմի պլանավորման, բրիֆերի և KPI-ների համակարգն ու հետագա գործողությունների պլանը։

Ինչպե՞ս է կազմվում դասերի ծրագիրը

Սկզբում քննարկում ենք ձեր բիզնեսի նպատակներն ու թիմի ընթացիկ խնդիրները, ապա գնահատում յուրաքանչյուր մասնակցի գիտելիքներն ու հմտությունները։ Արդյունքների հիման վրա ընտրում ենք անհրաժեշտ թեմաները և կազմում ծրագիրը։ Դասերն ու գործնական աշխատանքը կառուցում ենք ձեր ընկերության իրական նախագծերի, արշավների և տվյալների շուրջ։

Դասերն առցա՞նց են, թե՞ օֆլայն

Դասերը կարող են անցկացվել առցանց կամ օֆլայն՝ ձեր թիմին հարմար ձևաչափով։ Ժամանակացույցն ու կազմակերպական մանրամասները համաձայնեցնում ենք մինչև ծրագրի մեկնարկը։

Ինչպե՞ս իմանալ արժեքը և մանրամասները

Լրացրեք հայտը, և մենք կկապվենք ձեզ հետ՝ քննարկելու ձեր թիմի կարիքները։ Կներկայացնենք փաթեթների արժեքն ու պայմանները և կօգնենք ընտրել համապատասխան տարբերակը։ Փաթեթները նախատեսված են մինչև 10 մասնակցի համար․ ավելի մեծ թիմերի դեպքում կազմում ենք անհատական առաջարկ։

Հարցեր ունե՞ս

Թող հեռախոսահամարդ, մենք կզանգահարենք և մանրամասն ամեն ինչ կբացատրենք