Խորացված գործնական ծրագիր

Dazzle Case Room

8 շաբաթ, 8 իրական բիզնես քեյս՝ որպեսզի կարողանաս վերլուծել խնդիրները, մշակել լուծումներ և զարգացնել մարքեթինգային մտածողությունդ։
Սովորի՛ր լուծել իրական բիզնես խնդիրներ և ավելի վստահ աշխատել։
2 ամիս · Շաբաթական 1 հանդիպում · 8 բիզնես քեյս

Գրանցվել անվճար խորհրդատվության

Նախ՝ քո լուծումը, հետո՝

քննարկումը

Ամեն շաբաթ ստանում ես իրական բիզնես քեյս և նախ ինքնուրույն աշխատում դրա վրա՝ վերլուծում իրավիճակը, գտնում խնդիրն ու առաջարկում քո լուծումը։

Հետո գալիս ես հանդիպման՝ ներկայացնելու և քննարկելու առաջարկդ մասնագետների ու մյուս մասնակիցների հետ։

Համեմատում ես տարբեր մոտեցումները, տեսնում՝ ինչ ես բաց թողել, և ստանում feedback՝ լուծումդ բարելավելու համար։

Այսպես սովորում ես ինքնուրույն մտածել, հիմնավորել որոշումներդ և քննարկումից ստացածը կիրառել աշխատանքում։

Ծրագրի թեմաները
  • Brand Positioning & Market Entry
  • Product & Service Launch
  • Campaign Performance Optimization
  • Content That Drives Sales
  • Growth on a Limited Budget
  • Lead-to-Sale Conversion
  • Overcoming Growth Barriers
  • Data-Driven Marketing Decisions
  • AI Integration in Marketing
Մարգարիտա Հովհաննիսյան
Dazzle Academy-ի հիմնադիր, Monogram մարքեթինգային ընկերության տնօրեն
Ավելի քան 10 տարվա ընթացքում աշխատել եմ 100-ից ավելի նախագծերի վրա ու բախվել ամենատարբեր մարքեթինգային խնդիրների։ Երբեմն գովազդը չի աշխատում, երբեմն առաջարկը չի հետաքրքրում հաճախորդին, իսկ երբեմն էլ դժվար է հասկանալ՝ իրականում որտեղից է սկսվում խնդիրը։

Case Room-ը ստեղծել եմ, որ հնարավորություն ունենաս աշխատելու նման իրավիճակների վրա, փորձելու քո լուծումներն ու քննարկելու դրանք մասնագետների հետ։

Ամեն շաբաթ ստանում ես նոր բիզնես քեյս և նախ ինքնուրույն աշխատում դրա վրա։ Հետո հանդիպում ենք՝ լսելու քո առաջարկը, հասկանալու՝ ինչու ես ընտրել այդ մոտեցումը, և միասին քննարկելու մյուս տարբերակները։

Ինձ համար այս քննարկումներն ամենաարժեքավոր մասն են․ մեկ ուրիշի հարցը կամ դիտարկումը կարող է օգնել նկատել այն, ինչ բաց էիր թողել։ Քո հերթին դու էլ կարող ես առաջարկել մի մոտեցում, որի մասին մյուսները չէին մտածել։

Ուզում եմ՝ այստեղ սովորես ավելի խորությամբ հասկանալ խնդիրները, վստահ ներկայացնել քո միտքը և քննարկումներից դուրս գալ լուծումներով, որոնք կարող ես կիրառել աշխատանքում։
Գրանցվել դասընթացին
Ինչպե՞ս է անցնում ծրագիրը

01.
Ստանում ես իրական բիզնես քեյս

Ունես մեկ շաբաթ՝ իրավիճակն ուսումնասիրելու և քո լուծումը պատրաստելու համար

02.
Ինքնուրույն մշակում ես լուծումը

Վերլուծում ես խնդիրը, առաջարկում քայլեր և հիմնավորում՝ ինչու ես ընտրել այդ մոտեցումը։ Ողջ ընթացքում ունես հետադարձ կապի հնարավորություն դասընթացավարի հետ

03.
Ներկայացնում ես ու քննարկում

Հանդիպմանը ներկայացնում ես լուծումդ, լսում մյուսների մոտեցումները և մասնագետներից ստանում feedback

04.
Բարելավում ես առաջարկդ

Քննարկման օգնությամբ տեսնում ես բաց թողածդ կետերը, վերանայում որոշումներդ և ուժեղացնում լուծումդ: Քննարկումից հետո ստանում ես նյութեր, ուղեցույցներ և չեքլիստեր

Ե՞րբ և որտե՞ղ ենք հանդիպում

Մեկնարկը՝ նոյեմբերի 22-ին։
Հանդիպումները՝ ամեն շաբաթ՝ ժամը 15:00-ին, օֆլայն՝ Տիգրան Մեծ 4 հասցեում։

Գրանցվել ծրագրին

Արդյո՞ք Case Room-ն ինձ համար է

Թող հեռախոսահամարդ, և մենք կզանգահարենք քեզ։ Կխոսենք քո փորձի, նպատակների ու դժվարությունների մասին և կօգնենք հասկանալ՝ արդյոք այս ծրագիրը քեզ կտա այն, ինչ հիմա պետք է։

Ստանալ անվճար խորհրդատվություն

Հարցեր ունե՞ս

Թող հեռախոսահամարդ, մենք կզանգահարենք և մանրամասն ամեն ինչ կբացատրենք